Logo

Հայ մրցավարները հավաք կանցկացնեն Կիպրոսում

12:40 / 05.02.2024Ֆուտբոլ
null

ՀՖՖ մրցավարները փետրվարի 5-15-ը ուսումնամարզական հավաք կանցկացնեն Կիպրոսի Այիա Նապա քաղաքում։ Հավաքի ղեկավարը ՀՖՖ մրցավարական կոմիտեի նախագահ Սլավիկ Ղազարյանն է: Հավաքին կմասնակցեն 32 մրցավարներ, որոնք սպասարկում են Պրեմիեր լիգայի և Հայաստանի Առաջին խմբի առաջնության հանդիպումները, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Ուսումնական հատվածի հրահանգիչները կլինեն Կարեն Նալբանդյանը, Աշոտ Հարությունյանը և Քնարիկ Գրիգորյանը: Ֆիզպատրաստության մարզումները կանցկացնի Արման Ալաբերքյանը։ Հավաքի ընթացքում կլինեն ինչպես տեսական, այնպես էլ գործնական աշխատանքներ, իսկ հավաքի ավարտին մասնակից մրցավարները կհանձնեն տեսական և ֆիզպատրաստության քննություններ:

Փետրվարի 7-ից 9-ը Կամո Մահտեսյանի գլխավորությամբ ևս մեկ սեմինար-հավաք կանցկացվի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Հավաքին կմասնակցեն բոլոր այն մրցավարները, որոնք չեն ընդգրկվել Կիպրոս մեկնող մրցավարների ցանկում: Այս Սեմինար-հավաքը ևս բաղկացած կլինի թե՛ տեսական, թե՛ գործնական հատվածներից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ