Logo

ԿԼ. Հայ մրցավարները նշանակումներ են ստացել

18:11 / 28.07.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Հենրիկ Նալբանդյանի գլխավորած մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Պարտիզան» (Սերբիա) - «Ալեքսանդրիա» (Ուկրաինա) դիմակայության պատասխան հանդիպումը, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Խաղադաշտում Նալբանդյանին կօգնեն Մեսրոպ Ղազարյանն ու Ատոմ Սևգուլյանը, չորրորդ պաշտոնյա է նշանակվել Զավեն Հովհաննիսյանը։

Հանդիպումը կկայանա հուլիսի 31-ին Բելգրադում, մեկնարկը` Երևանի ժամանակով 23:00-ին։ Առաջին խաղում «Պարտիզանը» հաղթել է 2-0 հաշվով։

Աշոտ Ղալթախչյանի անձնակազմն էլ կսպասարկի մրցաշարի նույն փուլի «Սպաերի» (Վրաստան) - «Աուստրիա» (Ավստրիա) դիմակայության պատասխան հանդիպումը։

Մրցավարի օգնականներն են Արթուր Գդլյանը և Խաչատուր Հովհաննիսյանը, Արտեմ Գասպարյանը չորրորդ պաշտոնյան է։

Կողմերը կմրցեն հուլիսի 31-ին` ժամը 20:00-ից սկսած։ Առաջին խաղում ավստրիական ակումբը հաղթել է 2-0 հաշվով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ