Logo

Հայ մրցավարները սպասարկելու են կանանց Եվրոպայի առաջնության որակավորման փուլի հանդիպում

17:44 / 03.06.2024Ֆուտբոլ
null

Սոֆիկ Թորոսյանի գլխավորած մրցավարական անձնակազմը սպասարկելու է կանանց Եվրոպայի 2025 թ. առաջնության որակավորման փուլի B լիգայի Բոսնիա և Հերցեգովինա - Մալթա հանդիպումը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

Թորոսյանին եզրերում օգնելու են Լիանա Գրիգորյանն ու Քրիստինե Գրիգորյանը, իսկ չորրորդ մրցավար է նշանակցել Զավեն Հովհաննիսյանը։

Հանդիպումը կայանալու է Բոսնիա և Հերցեգովինայի Զենիցա քաղաքում հունիսի 4-ին` Երևանի ժամանակով 18:00-ից սկսած։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա