Ձյուդոյի Հայաստանի երիտասարդական և պատանեկան հավաքականները հուլիսի 23-ին կավարտեն 10-օրյա համատեղ ուսումնամարզական հավաքը Ռուսաստանի Տուապսե քաղաքում և կմեկնեն միջազգային մրցումների, տեղեկացնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի մամուլի ծառայույունը։
Մարզումները ղեկավարում է հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը։ Հավաքից հետո պատանի մարզիկները կմեկնեն Սլովակիա՝ մասնակցելու հուլիսի 26-30-ը Բանսկա-Բիստրիցա քաղաքում անցկացվելիք Եվրոպական պատանեկան օլիմպիական փառատոնին: Իսկ երիտասարդական հավաքականի մարզիկները կմասնակցեն հուլիսի 28-ից օգոստոսի 1-ը Նալչիկում կայանալիք միջազգային մրցաշարին:


