Logo

Հայ պատմավեպն ասում է…

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 28.07.2020ՄՇԱԿՈՒՅԹ
raffffi - Հայ պատմավեպն ասում է...

Ազգերի զորությունը ընտանիքների մեջ է: Զորավոր է այն ազգը, որն ունի զորավոր ընտանիքներ, սիրով, միությամբ, առաքինի և հավատարիմ կենակցությամբ ապրող ընտանիքներ: Այն գեղջուկ խրճիթները, որոնց մեջ ապրում են ցնցոտիներով ծածկված մանկտիք, որոնց շատ անգամ արհամարհում են մեծամեծ իշխաններ, նույնիսկ դրանք են, որ ամփոփում են իրենց մեջ հայրենիքի ուժը: Սիրեցե՛ք միմյանց, այդ սերը կերջանկացնի ձեզ և ձեր զավակներին:

Մուրացան «Գևորգ Մարզպետունի»

Այս հավատից չեն կարող խախտել մեզ ո՛չ հրեշտակ, ո՛չ մարդիկ, ո՛չ հուր, սուր: Այլևս դու այս ամեն բանի մասին մեզ մի հարցնի, որովհետև ոչ թե մարդու հետ է մեր հավատի ուխտը, որ խաբվենք իբրև երեխաներ, այլ անխզելի է Աստծո հետ, որ չի կարելի քանդել և հեռու նետել ո՛չ այժմ և ո՛չ ապա, և ո՛չ հավիտյանս, և ո՛չ հավիտենից հավիտյանս:

Դերենիկ Դեմիրճյան «Վարդանանք»

Ժողովրդի բերանում ստեղծվել էր մի նոր բառ -Ուրացող: Ով էր ուրացողը  ով չէր ուրացողը: Բայց կասկածավորին քարկոծում էին : Ծառան խեթ աչքով էր նայում յուր տիրոջը, իսկ տերը վստահություն չուներ ծառայի վրա:

Րաֆֆի «Սամվել»

Չուրախանամ իսկ, չպիտի խանգարեմ ուրիշների ուրախությանը:

Մուրացան «Գևորգ Մարզպետունի»

Անահիտը միտքը տվել էր լուսնկայի ալիքներին և երևակայության մեջ պատկերացնում էր Արտակին, որի սերը ուժ էր տալիս ապրելու, կռվելու…

Դերենիկ Դեմիրճյան «Վարդանանք»

Լինում են այնպիսի րոպեներ, երբ սրտի և դատողության փոխադարձ հարաբերությունները խզվում են, և մարդն ինքն իրեն հաշիվ տալ չի կարողանում յուր անվերծանելի զգացմունքների մասին:

Րաֆֆի «Սամվել»

Երդվում եմ ձեր առաջ, երդվում եմ իմ հայրենիքի անունով և այս սուրբ գերեզմանով, որ ես չեմ վերադառնա իմ հարկի տակ, իմ ընտանյաց գիրկը, մինչև վերջին հագարացուն չհալածեմ հայրենի սահմաններից: Պիտի ապացուցեմ, որ հայրենիքի ուժը նրա որդիների անձնվիրության մեջ է:

Մուրացան «Գևորգ Մարզպետունի»

Մեր վշտերը կմեղմանային, եթե ընկեր մարդիկ կարողանային նրանց էությունն ըմբռնել:

Մուրացան «Գևորգ Մարզպետունի»

«Ձե՛զ եմ ասում, ձե՛զ, հայոց նորահաս երիտասարդք, ձեր անումին մեռնի՛մ, ձեր արևին ղուրբա՛ն․ տասը լեզու սովորեցե՛ք, ձեր լեզուն, ձեր հավատը ղայիմ բռնեցե՛ք։ Մեկ դարտակ լեզուն ի՞նչ ա, որ մարդ չկարենա սովորիլ։ Բաս չե՞ք ուզիլ, որ դուք էլ գրքեր գրեք, ազգի միջումն անուն թողաք, ձեր գրքերն էլ օտար ազգեր թարգմանեն, ձեր անունը հավիտյանս հավիտենից մնա անմահ։ Ինչ կուզե ֆրանցուզերեն, նեմեցերեն գիտենանք, մենք չենք կարող էնպես բան գրիլ, որ նրանց միջումն անուն ունենա, չունքի նրանց միտքն, նրանց սիրտն ուրիշ ա, մերն՝ ուրիշ, մեկ էլ, որ նրանց միջումն էնքան գրող կան, որ ո՛չ թիվ կա, ո՛չ հեսաբ»։

Խաչատուր Աբովյան «Վերք Հայաստանի»

– Մենք միայնակ ենք. «Մի ձեռը ծափ չի տա, մի ծաղկով գարուն չի գա»-ասաց սեպուհը: – Իսկ ես կասեմ, որ «մի ձեռը ծափ կտա և մի ծաղկով գարուն կգա»: Հաստատուն կամքի և անձնվեր աշխատության առաջ անկարելի ոչինչ չկա,- վստահ պատասխանեց Մարզպետունին:

Մուրացան «Գևորգ Մարզպետունի»

Սակայն և կույր է այն մահը, որ չունի ոգու ներշնչում: Պետք է գիտակից ընդունել մահը: Եվ ճշմարիտ է ասել ոմն մեր հներից, թե «մահը ոչ գիտակցած՝ մահ է, մահը գիտակցած ՝անմահություն»:

Դերենիկ Դեմիրճյան «Վարդանանք»

Չկա մի սուտ, որ հանցանք չհամարվի, և չկա մի հանցանք, որ անպատիժ չմնա:

Մուրացան «Գևորգ Մարզպետունի»

– Այն սուրը, որ սպանեց դավաճան հորը, կսպանի նաև ուրացող մորը:

Րաֆֆի «Սամվել»

Մեր նախնիները մեզ կտակեցին հայրենիք և ազգ: Արյամբ պաշտպանեցին նրանք մեր ազատության հայրենիքը և մեզ հրաման թողին անբասիր պահել այդ սրբությունները: Պաշտպանե՛նք մեզ կտակած գանձերը: Մեռնենք՝ չտանք թշնամուն ոչինչ:

Դերենիկ Դեմիրճյան «Վարդանանք»

Ինձ թվում էր, թե այլևս սեր չկա ոչ մի տեղ: Մեր սերը չորացավ: Բայց ահա հենց այդ չորացած ծառի մոտ ես տեսնում եմ մի դալար բողբոջ՝ ոստիկներով ու տերևներով զարդարուն: Այո՛, սերը չի մեռել աշխարհում:

Մուրացան «Գևորգ Մարզպետունի»

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ