Logo

Հայ սամբիստները 6 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում

14:29 / 11.11.2024Սամբո
null

Հայ սամբիստները 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել նոյեմբերի 8-10-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացված աշխարհի առաջնությունում:

Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի առաջնության փոխչեմպիոնի կոչմանն արժանացել են 98 կգ քաշային Արսեն Խանջյանն ու մարտական սամբոյի 64 կգ քաշային Մայիս Ներսիսյանը։

Մարտական սամբոյի տղամարդկանց 58 կգ քաշային Համլետ Սուքիասյանը, 98 կգ քաշային Արման Ավանեսյանն ու մարզական սամբոյի կանանց +80 կգ քաշային Աննա Մկրտչյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ։ ԱԱ-ի բրոնզե մեդալին արժանացել է նաև ԼՂ-ից բռնի տեղահանված, 58 կգ քաշային Դավիթ Հովսեփյանը, որը հանդես է եկել Սամբոյի միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո:

Տղամարդկանց Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված են եղել նաև Կարեն Սարգսյանը (58 կգ), Նարեկ Դալլաքյանը (64 կգ), Կառլեն Մահինյանը (71 կգ), Բորիս Շատվերյանը (79 կգ), Վահագն Չալյանը (88 կգ): Տղամարդկանց մարտական սամբոյի թիմում հանդես են եկել նաև Համլետ Սուքիասյանը (58 կգ), Մհեր Մերջանյանը (71 կգ), Սարգիս Վարդանյանը (79 կգ), Ավետիք Պողոսյանը (88 կգ), Արման Ավանեսյանը (98 կգ):

Կանանց թիմում ընդգրկված են եղել նաև Արփինե Ամիրյանը (50 կգ), Մելինե Մամիկոնյանը (54 կգ), Արփինե Մնացականյանը (50 կգ) և Սրբուհի Հովակիմյանը (54 կգ):

Փախստականների հավաքականի կազմում ՖԻԱՍ-ի դրոշի ներքո հանդես են եկել նաև ԼՂ-ից բռնի տեղահանվածներ Արսեն Կարապետյանը (79 կգ) և Դավիթ Գրիգորյանը (98 կգ):

Հայ սամբիստներն աշխարհի առաջնությանը մասնակցել են Վովիկ Խոջայանի գլխավորությամբ: Մրցավայր է մեկնել նաև Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը, հաղորդում է ԿԳՄՍՆ-ի մամուլի ծառայությունը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա