Logo

Հայ սամբիստները հաջող են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում

15:11 / 10.05.2024Սամբո
null

Հայաստանի ներկայացուցիչները հաջող են մեկնարկել Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող սամբոյի Եվրոպայի առաջնությունում։

Առաջին մրցումային օրը հայ սամբիստները նվաճել են 5 մեդալ։ Արծաթե մեդալակիր են դարձել Նարեկ Դալլաքյանը (64 կգ), Արսեն Խանջյանը (98 կգ) և Արփինե Մնացականյանը (54 կգ, մարտական սամբո), բրոնզե մեդալի են արժանացել Մհեր Մերջանյանը (71 կգ, մարտական սամբո) և Ավետիք Պողոսյանը (88 կգ, մարտական սամբո):

Երկրորդ օրը մարտական սամբոյի մրցաշարում եզրափակիչ են դուրս եկել Մայիս Ներսիսյանը (64 կգ) և Արման Ավանեսյանը (98 կգ), իսկ Սրբուհի Հովակիմյանն (59 կգ) արժանացել է բրոնզե մեդալի:

Հայաստանի թիմերի կազմերը սամբոյի Եվրոպայի առաջնությունում

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ