Մոսկվայում կայացել է «Սամբոյի հիմնադիրների գավաթ» միջազգային մրցաշարը, որից Հայաստանի ներկայացուցիչներ 64 կգ քաշային Նարեկ Դալլաքյանը և 88 կգ քաշային Վահագն Չալյանը վերադարձել են բրոնզե մեդալներով, հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Մրցաշարին մասնակցում էր 250 մարզիկ՝ 13 պետությունից:
Սամբոյի համաշխարհային ֆեդերացիան այս տարի էր փոփոխել մրցաշարի անունը: 1980-2022 թվականներին մրցաշարը կրում էր «Խառլամպիևի գավաթ» անունը:



