Logo

Հայ շախմատիստների արդյունքներն Aeroflot Open մրցաշարում

20:40 / 07.03.2024Շախմատ
null

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ավարտվել է Aeroflot Open շախմատի միջազգային մրցաշարը։

Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը գրանցել է Հայկ Մարտիրոսյանը, որը վաստակել է 6.5 միավոր և բաժանել 2-5-րդ տեղերը։ Լրացուցիչ ցուցանիշներով հայ գրոսմայստերը զբաղեցրել է չորրորդ տեղը:

Aeroflot Open-ում մրցանակային էին 1-15-րդ տեղերը: Մրցաշարում հաղթել է իրանցի գրոսմայստեր Ամին Տաբատաբայը, որը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր: Իրանցուն մրցաշարի շրջանակում հաղթել է միայն միջազգային վարպետ Արսեն Դավթյանը:

Մանուէլ Պետրոսյանը 6 միավորով զբաղեցրել 7-րդ տեղը: Սամվել Տեր-Սահակյանը նույնպես վաստակել է 6 միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով գրավել է 16-րդ տեղը: Պատանի շախմատիստներ Էրիկ Հակոբյանը և Էրիկ Գասպարյանը մրցաշարի շրջանակում լրացրել են միջազգային վարպետի նորման:

Aeroflot Open մրցաշարին մասնակցած բոլոր հայ շախմատիստների արդյունքները

  • Հայկ Մարտիրոսյան՝ 6.5 միավոր
  • Մանուէլ Պետրոսյան՝ 6 միավոր
  • Սամվել Տեր-Սահակյան՝ 6 միավոր
  • Մամիկոն Ղարիբյան՝ 5.5 միավոր
  • Էմին Օհանյան՝ 5 միավոր
  •  Էրիկ Հակոբյան՝ 4.5 միավոր
  •  Էրիկ Գասպարյան՝ 4.5 միավոր
  •  Արսեն Դավթյան՝ 4.5 միավոր
  • Հովիկ Հայրապետյան՝ 4 միավոր
  • Ռոբերտ Փիլիպոսյան՝ 4 միավոր
  • Ստեֆան Պոգոսյան՝ 4 միավոր
  • Ալեքս Սահակյան՝ 4 միավոր
  • Բենիկ Ագասարով՝ 3.5 միավոր
  • Վահե Դանիելյան՝ 3 միավոր

Ֆոտո՝ ՀՇՖ մամուլի ծառայություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ