Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատիստների ամենամսյա դասակարգման աղյուսակը։
Առաջատարն աշխարհի 16-րդ չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենն է (2853): Երկրորդ տեղում ամերիկացի գրոսմայստեր Հիկարու Նակամուրան է (2787), որը 5-րդ տեղից է բարձրացել՝ Norway Chess սուպերմրցաշարում հաղթանակի շնորհիվ: Լավագույն եռյակը եզրափակում է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ֆաբիանո Կարուանան (2782):
100 ուժեղագույնների թվում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ. Գաբրիել Սարգսյանը 2692 միավորով 44-րդն է, Հայկ Միքայելի Մարտիրոսյանը՝ 2685 միավորով 53-րդը, Շանթ Սարգսյանը՝ 2654 միավորով 89-րդը, իսկ Հրանտ Մելքումյանը 97-րդն է (2650 միավոր)։
Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ-ն ներկայացնող Լևոն Արոնյանը 2742 միավորով 15-րդն է:
ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակը հուլիսի 1-ի դրությամբ
- Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 2835
- (5) Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 2787
- (6) Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 2782
- (3) Դին Լիրեն (Չինաստան)՝ 2780
- (4) Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)՝ 2779
- (2) Ալիռեզա Ֆիրուջա (Ֆրանսիա)՝ 2777
- Անիշ Գիրի (Նիդերլանդներ)՝ 2775
- Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 2769
- Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 2754
- Ռիչարդ Ռապորտ (Ռումինիա)՝ 2752
- Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 2750
- Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան)՝ 2747
- Գուկեշ Դոմարաջու (Հնդկաստան)՝ 2744
- Շահրիյար Մամեդյարով (Ադրբեջան)՝ 2742
- Լևոն Արոնյան (ԱՄՆ)՝ 2742
Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ:


