Logo

Հայ շախմատիստներից լավագույնը Հայկ Մարտիրոսյանի արդյունքն է

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
17:46 / 14.07.2023Շախմատ
null

Իսպանական Բենասկ քաղաքում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում Հայաստանի 4 ներկայացուցիչներից առավել հաջող ելույթ ունեցավ Հայկ Մարտիրոսյանը՝ 10 մրցախաղերում վաստակած 8 միավորով զբաղեցնելով 6-րդ տեղը: Հայկը ստացավ 800 եվրո պարգևավճար:

Մրցաշարի 477 մասնակիցներից ամենաբարձր անհատական վարկանիշ (2685) ունեցող հայ գրոսմայստերն ընդամենը կես միավորով հետ մնաց գլխավոր մրցանակը նվաճած չինացի Բու Սյանչժիից, որը լրացուցիչ գործակիցներով գերազանցեց նույնպիսի արդյունք գրանցած արգենտինացի Ֆեռնանդո Պերալտային և ռուսաստանցի Կիրիլ Ալեքսեենկոյին: Նրանցից  յուրաքանչյուրը պարգևատրվեց 4000 եվրոյով:

Մարտիրոսյանի համար վճռորոշ եղավ 8-րդ տուրում հնդիկ Վուպալա Պրանեթից կրած միակ պարտությունը:
Ռոբերտ Հովհաննիսյանն ու Կարեն Մովսիսյանը վաստակած 7-ական միավորով զբաղեցրին համապատասխանաբար 25-րդ և 30-րդ տեղերը: Սոնա Ասատրյանը 6 միավորով 127-րդն էր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ