Նյու Յորքում դեկտեմբերի 26-ին մեկնարկում է արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանն ունի 12 մասնակից։
Տղամարդկանցից հանդես կգան Զավեն Անդրիասյանը, Կարեն Գրիգորյանը, Հայկ Մ․ Մարտիրոսյանը, Տիգրան Լ․ Պետրոսյանը, Շանթ Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արամ Հակոբյանը և Էմին Օհանյանը, ինչպես նաև ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը։
Կանանց մրցաշարի կմասնակցեն Աննա Սարգսյանը, Էլինա Դանիելյանը և Մարիամ Մկրտչյանը։
Արագ և կայծակնային շախմատի ԱԱ-ն կավարտվի դեկտեմբերի 28-ին։