Հայաստանի ներկայացուցիչները մասնակցել են Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում կայացած սուսերամարտի աշխարհի գավաթի երիտասարդական խաղարկությունը:
Խոցասուսեր մրցաձևում 96 մասնակիցների մեջ ուժերը փորձել են Գագիկ Դավթյանը, Գրիգոր Մնացականյանը և Ալիկ Նավասարդյանը:
ՀԱՕԿ լրատվականի համաձայն՝ թիմի գլխավոր մարզիչ Արմեն Նավասարդյանը չի դժգոհել իր սաներ Գագիկ Դավթյանից և Գրիգոր Մնացականյանից, որոնք դրսևորել են մարտունակություն ու գրանցել մի շարք հաղթանակներ։ Դավթյանը գրավել է 21-րդ տեղը, իսկ Մնացականյանը՝ 30-րդ:


