Logo

Հայաստանի թիավարները 14 մեդալ են նվաճել Բաթումի միջազգային մրցաշարում 

Հեղինակ
Հրայր Նազարյան
16:10 / 14.09.2022• Ջրային մարզաձևեր
Հայ թիավարներ-2022

Հայ թիավարները մրցանակային տեղեր են գրավել Վրաստանի Բաթում քաղաքում անցկացված միջազգային մրցաշարի տարբեր տարիքային խմբերում, տեղեկացնում է կանոեի և ակադեմիական թիավարության մարզադպրոցի ֆեյսբուքյան էջը։

Մեկտեղանոց բայդարկաներով թիավարության մրցումներում առաջինն է դարձել Երևանի թիավարության մարզադպրոցի սան Սարգիս Սուքիասյանը (200 և 2000 մետր մրցատարածություններում), որը նաև Նարեկ Ավագյանի ընկերակցությամբ հաղթել է երկտեղանոց բայդարկաներով մրցապայքարում (200 մետր)։ Նարեկը նաև 2-րդ տեղն է զբաղեցրել մեկտեղանոց բայդարկայով 200 մետր թիավարության մրցումներում։ Իսկ երկտեղանոց բայդարկայով մրցած Դավիթ Պետրոսյանն այդ տարածությունում արժանացել է երկրորդ մրցանակին։ 

Երկտեղանոց կանոեով մրցումների (200 մետր) հաղթող է դարձել Հայկ Ուդումյանը, որը նույն մրցատարածությունը մեկտեղանոց կանոեով հաղթահարել է 3-րդ արդյունքով։

Պատանեկան մյուս տարիքային խմբում իրենց լավագույնս դրսևորել են Սևանի թիավարության մարզադպրոցի սաները: Մեկտեղանոց բայդարկաներով մրցումների 200 և 2000 մետր տարածություններում մրցակցությունից դուրս էր Տիգրան Խաչատրյանը։ Նույն մրցատարածությունները կանոեով ամենաարագն է հաղթահարել Գևորգ Փիլոսյանը։ Նա և Արեգ Հովհաննիսյանը երկտեղանոց կանոեով հաղթել են 200 մետր մրցատարածությունում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ