
տուր
01 Հունվար 1970 - 18:15
- - 

Լաս Վեգասում մարտի 8-ից մեկնարկել է ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը։
Հայաստանը այս ստուգատեսում ներկայացել է 3 ծանրորդով։ Գևորգ Դավթյանի գլխավորությամբ Ամերկայի Միացյալ Նահանգներ են մեկնել կանանց ընտրանուց 76 կգ քաշային Լիանա Գյուրջյանը և տղամարդկանց հավաքականից մինչև 89 կգ քաշայիններ Գարիկ Կարապետյանը և Գևորգ Ղահրամանյանը։
Տղաները հանդես կգան A խմբում մարտի 12-ին։ Նրանց նախնական պատվերը երկամարտում 300 կգ է, որը ամենաբարձրն է (նույքան է պատվիրել նաև Սաուդյան Արաբիան ներկայացնող ծանրորդը)։
Լիանա Գյուրջյանն էլ մրցահարթակ դուրս կգա մարտի 13-ին ու A խմբում 12 մարզուհիների հետ կպայքարի մեդալակիր դառնալու համար։ Նրա նախնական պատվերը 220 կգ է, որը ամենաբարձրն է Ուզբեկստանը ներկայացնող Ջաբորովա Տուրսունոյից հետո (222 կգ)։

