Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնության մրցումային երկրորդ օրը Հայաստանը նվաճել է երկու մեդալ։
Բրոնզե մեդալակիր են դարձել Սամվել Գևորգյանը (55 կգ) և Հենրիկ Հայկյանը (110 կգ)։
Վլադիմիր Ազարյանին (65 կգ) բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտվել է գերմանացի Մանուել Վագինին (13-13)։ Սփոփիչ գոտեմարտերում հայ ըմբիշը հաղթել էր սլովակ Սամուել Սեդլակին (11-0) ու ադրբեջանցի Միրզաղա Ախունդովին (16-5)։
Գոռ Բունիաթյանը (45 կգ) տարել է 3 հաղթանակ ու դուրս եկել եզրափակիչ, որտեղ օգոստոսի 6-ին կմրցի իրանցի Ֆարհադ Խաթերիի հետ։
Սաշա Պետրոսյանը (51 կգ) պարտվել է մեկնարկային գոտեմարտում, սակայն հնարավորություն է ստացել պայքարել բրոնզե մեդալի համար։
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը մրցավայր է մեկնել 10 ըմբիշով։
Սահակ Հովհաննիսյանը (67 կգ) հռչակվել է Բելառուսում ընթացող ԱՊՀ երկրորդ խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի հաղթող, իսկ Սամվել Գրիգորյանը (82 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր։
Հովհաննիսյանը մեկներկել է 1/8 եզրափակիչից և, հաղթելով տաջիկ, թուրքմեն ու ադրբեջանցի մրցակիցների, դուրս է եկել եզրափակչ, որտեղ 4:2 հաշվով պարտության է մատնել Ռուսաստանի երիտասարդական առաջնության չեմպիոն և մեծահասակների փոխչեմպիոն Մուսլիմ Իմադաևին։
Հունահռոմեական ոճի ըմբիշներն ԱՊՀ խաղերում ելույթներն ավարտեցին երկու մեդալով։


