Ֆուտբոլի կանանց Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը Հայաստանում ընթացող ՈւԵՖԱ-ի Եվրոպայի Մ19 առաջնության երկրորդ փուլի ընտրական մինի-մրցաշարի երկրորդ խաղում ևս պարտվեց:
Հայաստանի Մ19 հավաքականն Աբովյանի քաղաքային մարզադաշտում 0-2 հաշվով պարտություն կրեց Ֆարերյան կղզիների թիմից:
Հիշեցնենք, որ առաջին խաղում Հայաստանի թիմը 1-4 հաշվով պարտվել էր Մալթայի հավաքականին:
VNews-ի ֆոտոթղթակից Գրիգոր Գրիգորյանը ներկա է եղել հանդիպմանը և պատրաստել ֆոտոշարք:

























