Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի Հայաստան - Հունգարիա հանդիպման տոմսերի վաճառքը մեկնարկել է, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
Հոկտեմբերի 31-ից տոմսերը հասանելի են tickets.ffa.am կայքում։
Ֆեդերացիան ևս մեկ անգամ հիշեցրել է, որ ինչպես այս, այնպես էլ հավաքականի հաջորդ խաղերում տոմսերի վաճառքը լինելու է միայն առցանց. ֆիզիկական վաճառք նախատեսված չէ։
Յուրաքանչյուր անձ կարող է գնել Հայաստան - Հունգարիա խաղի ոչ ավելի, քան 2 տոմս: Գնումից հետո օգտատերը կտեսնի իր գնած տոմսերը tickets.ffa.am կայքի անձնական հաշվում, սակայն տոմսերի QR կոդերը կակտիվանան միայն հանդիպման օրը:
Հայաստան - Հունգարիա հանդիպումը կկայանա նոյեմբերի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում։
ԱԱ-2026-ի ըտրական փուլի եվրոպական գոտու հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


