Logo

Հայաստան - Խորվաթիա հանդիպման բոլոր տոմսերը սպառված են

22:33 / 06.07.2023Ֆուտբոլ
Հայաստան-Խորվաթիա-2023

Հայաստան - Խորվաթիա Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի D խմբի 6-րդ տուրի հանդիպման բոլոր տոմսերը սպառված են, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Տոմսերի վաճառքը մեկնարկել էր հուլիսի 3-ին, սակայն միաժամանակ շուրջ 5000 օգտատիրոջ մուտք գործելու հետևանքով խափանվել էր tickets.ffa.am կայքի աշխատանքը: Հուլիսի 7-ին վաճառքը վերսկսվել էր ու բոլոր տոմսերը սպառվել են։

Հայաստանի ու Խորվաթիայի հավաքականների հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 11-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում: 2022թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակրի դեմ հանդիպումից երեք օր առաջ Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը կհյուրընկալվի ընտրական D խմբի առաջատար Թուրքիայի հավաքականին, որը չորս խաղից հետո ունի 9 միավոր: Հայաստանի հավաքականը երեք խաղից հետո 6 միավորով երկրորդն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ