Ֆուտբոլի Հայաստանի և Կոսովոյի հավաքականների միջև ընկերական հանդիպումը կսպասարկի վրացական մրցավարական անձնակազմը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայանալիք խաղի գլխավոր մրցավար է նշանակվել Իրակլի Կվիրիկաշվիլին, մրցավարի օգնականներ՝ Դավիդ Չիգոգիձեն և Իրակլի Կակաբաձեն: Չորրորդ պաշտոնյան կլինի Զավեն Հովհաննիսյանը:
Հայաստան – Կոսովո հանդիպումը կկայանա մարտի 22-ին, կմեկնարկի ժամը 20:00-ին ու կցուցադրվի «Ֆասթ Սպորտի» ուղիղ եթերում:


