Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի Հայաստան - Պորտուգալիա հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Խաղը կկայանա սեպտեմբերի 6-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Տոմսերը հասանելի են tickets.ffa.am կայքում: Տոմսերի վաճառքն առցանց է, ֆիզիկական վաճառք նախատեսված չէ:


