Էնթոնի Թեյլորը նշանակվել է «Մանչեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ» դերբիի մրցավար, տեղեկացնում է Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը։
Թեյլորի օգնականներն են լինելու Գարի Բիսուիքն ու Ադամ Նանը։ 4-րդ պաշտոնյան Սայմոն Հուփերն է, իսկ տեսաօգնականը՝ Ջոն Բրուքսը։
Հիշեցնենք, որ Էնթոնի Թեյլորը սպասարկել է աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան - Պորտուգալիա (0-5) հանդիպումը։
Անգլիայի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի կենտրոնական խաղը կկայանա սեպտեմբերի 14-ին ու կհեռարձակվի Fast Sports 1-ի ուղիղ եթերում։ Հանդիպումը հասանելի կլինի նաև Fast TV հավելվածում (iOS, Android)։


