Logo

Հայաստան – Թուրքիա խաղի մրցավարը կսպասարկի Հայաստան – Հունգարիա հանդիպումը

13:20 / 11.11.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

ՈՒԵՖԱ-ն հրապարակել է Հայաստան – Հունգարիա հանդիպման մրցավարական կազմը:

Խաղի մրցավար է նշանակվել իսպանացի Խոսե Մարիա Սանչեսը: Եզրերում նրան կօգնեն Ռաուլ Կաբանյերոն ու Ինյիգո Պրիետոն: Չորրորդ պաշտոնյան Խուան Մարտինես Մունուերան է:

Տեսաօգնականը Կառլոս Դել Սերո Գրանդեն է, նրա օգնականը՝ Վալենտին Գոմեսը:

Խոսե Մարիա Սանչեսը երկու անգամ է սպասարկել Հայաստանի հավաքականի խաղերը. 2021 թվականին Հայաստանի թիմը 0-5 հաշվով պարտվել է Հյուսիսային Մակեդոնիային, իսկ 2023-ին՝ 1-2 հաշվով Թուրքիային:

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ