Ֆուտբոլի կանանց Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության որակավորման փուլի մինի-մրցաշարի երրորդ տուրում Հայաստան Մ17 հավաքականը 2:2 հաշվով ոչ-ոքի խաղաց վրացիների հետ։
Հայաստան Մ17 հավաքականի կազմում գոլի հեղինակ դարձան Իզաբելլա Մանե Ներսեսյանը և Մարիա Վարդանյանը։
Կոսովոյում կայացած մրցաշարի նախորդ երկու խաղում հայկական թիմը ոչ-ոքի էր խաղացել տանտերերի հետ ու պարտվել Հյուսիսային Մակեդոնիայի Մ17 հավաքականին։ Հայաստան Մ17 հավաքականը խմբում զբաղեցրեց երրորդ տեղն ու ավարտեց ելույթները։
Մ17 Եվրոպայի առաջնության որակավորման փուլ, 3-րդ տուր
Հայաստան - Վրաստան՝ 2:2
Իզաբելլա Մանե Ներսեսյան, 40, Մարիա Վարդանյան, 45+3 – Բուլիա, 25, Մամպորիա, 29
Ֆոտո՝ ՀՖՖ


