Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության անցումային փլեյ-օֆֆի դիմակայության առաջին խաղում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում 0-3 հաշվով պարտվել է Վրաստանի թիմին:
FastNews-ի ֆոտոթղթակից Գրիգոր Գրիգորյանը ֆոտոշարք է պատրաստել խաղից:
Դիմակայության պատասխան խաղը տեղի կունենա մարտի 23-ին Թբիլիսիում, կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին:
Պատասխան խաղը ևս կհեռարձակվի «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքի ուղիղ եթերում: Դիմակայության հաղթողը կնվաճի B դիվիզիոնի ուղեգիր: