Կանանց Հայաստանի Բարձրագույն խմբի թիմերի գլխավոր մարզիչների միջև անցկացված քվեարկության արդյունքում «Փյունիկ-աղջիկներ» թիմի խաղացող Անի Ղուկասյանը ճանաչվել է մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստուհի, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
ՀՖՖ կանանց ֆուտբոլի և ֆուտզալի կոմիտեի նիստի որոշմամբ «Փյունիկ-աղջիկների» գլխավոր մարզիչ Արմեն Բարեղամյանը ճանաչվել է կանանց Հայաստանի Բարձրագույն խմբի լավագույն մարզիչ։

Առաջին խմբի թիմերի գլխավոր մարզիչների միջև անցկացված քվեարկության արդյունքում «Նոա-աղջիկներ» թիմի ֆուտբոլիստուհի Եվա Կիրակոսյանը ստացել է Առաջին խմբի առաջնության լավագույն խաղացողի մրցանակը։
Ֆոտո՝ ՀՖՖ


