Ֆուտբոլի Հայաստանի 32-րդ առաջնությունում օգոստոսի 4-ին կմեկնարկի երկրորդ տուրը։ Առաջին խաղային օրը կկայանա մեկ հանդիպում, ԲԿՄԱ-ն կընդունի «Նոային»։
Տուրը կավարտվի օգոստոսի 7-ին՝ երկու խաղով։
Հիշեցնենք, որ մեկնարկային տուրում Գյումրիի «Շիրակը» հյուրընկալվելիս 4-2 հաշվով կամային հաղթանակ էր տարել «Վեստ Արմենիայի» նկատմամբ, «Նոան» տանը նվազագույն հաշվով հաղթել էր «Վանին», գործող չեմպիոն ու գավաթակիր «Ուրարտուն» հյուրընկալվելիս 2-1 հաշվով ուժեղ էր գտնվել ԲԿՄԱ-ից, «Արարատ-Արմենիան» «Հանրապետական» ստադիոնում 3-1 հաշվով պարտության էր մատնել «Արարատին», իսկ «Փյունիկը» 2-0 հաշվով արտագնա հաղթանակ էր տարել «Ալաշկերտի» նկատմամբ։
Հայաստանի առաջնություն, երկրորդ տուր
Օգոստոսի 4
ԲԿՄԱ - «Նոա»՝ 19։00 (Ֆուտբոլի ակադեմիա)
Օգոստոսի 5
«Վան» - «Շիրակ»՝ 18։00 (Չարենցավանի քաղաքային մարզադաշտ)
Օգոստոսի 6
«Փյունիկ» - «Արարատ»՝ 19։00 (Աբովյանի քաղաքային մարզադաշտ)
Օգոստոսի 7
«Վեստ Արմենիա» - «Ալաշկերտ»՝ 18։00 («Ջունիոր սպորտ» մարզադաշտ)
«Ուրարտու» - «Արարատ-Արմենիա»՝ 20։00 («Ուրարտու» մարզադաշտ)


