Logo

Հայաստանի առաջնությունների անհատական բացառիկ ռեկորդները (մաս 2-րդ)

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
14:45 / 23.01.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

FastNews-ը ներկայացրել էր Հայաստանի առաջնությունների անհատական բացառիկ ռեկորդների 1-ին մասը: Այսօր կանդրադառնանք անհատական ռեկորդների ավարտական՝ 2-րդ մասին:

1.Պաշտոնական մրցումներում ֆուտբոլային կարիերայի ընթացքում անցկացրած խաղերի քանակով (852) ռեկորդակիրը Հենրիխ Մխիթարյանն է: Խաղերից 93-ը նա անցկացրել է «Փյունիկում», 650-ը՝ արտերկրի 7 ակումբներում, 95 անգամ հանդես է եկել Հայաստանի ազգային, 14 անգամ էլ՝ երիտասարդական հավաքականներում: Նա հայ ֆուտբոլիստներից բոլորից շատ խաղ է անցկացրել արտերկրի ակումբներում:

2. Հայկական ակումբներում և Հայաստանի ազգային ու երիտասարդական հավաքականներում անցկացրած խաղերի ընդհանուր քանակով (605) ռեկորդակիրը Սարգիս Հովսեփյանն է: Նրան է պատկանում նաև պաշտոնական մրցումներում միևնույն թիմի կազմում անցկացրած խաղերի քանակով ռեկորդը: Հովսեփյանը «Փյունիկի» կազմում 473 խաղի է մասնակցել: Այդ խաղերից 365-ը Հովսեփյանն անցկացրել է Բարձրագույն խմբում, 66-ը՝ ՀՀ գավաթի, 3-ը՝ Սուպերգավաթի, 26-ը՝ Եվրագավաթների, 13-ը՝ «Համագործակցության գավաթի» խաղարկություններում:

3. Գործող ֆուտբոլիստներից հայկական ակումբներում և Հայաստանի ազգային ու երիտասարդական հավաքականներում անցկացրած խաղերի ընդհանուր քանակով ռեկորդակիրը Հրայր Մկոյանն է՝ 510: «Շիրակի» ավագը գործող ֆուտբոլիստներից բոլորից շատ՝ 369 խաղ է անցկացրել Fastex Պրեմիեր լիգայում:

4. Բարձրագույն խմբի առաջին 20 առաջնությունների միակ մասնակիցը նախկին շիրակցի Հովհաննես Թահմազյանն է: Նա ՀՀ առաջնություններում անցկացրած խաղերի քանակով (461) յուրօրինակ ռեկորդակիրն է: Թահմազյանին է պատկանում նաև միևնույն թիմի կազմում ՀՀ առաջնություններում անցկացրած խաղերի քանակով ռեկորդային ցուցանիշը: Նա «Շիրակի» կազմում Բարձրագույն խմբում  378 խաղ է անցկացրել:

5. 21-րդ դարում անցկացված Հայաստանի առաջնություններում բոլորից շատ հանդիպումների է մասնակցել 2024թ. ֆուտբոլային կարիերան ավարտած Արտակ Գրիգորյանը՝ 404: Նա 21-րդ դարում 400 խաղի սահմանագիծը հատած միակ ֆուտբոլիստն է:

6. Դարպասապահներից Հայաստանի առաջնություններում անցկացրած խաղերի քանակով ռեկորդակիրը Գևորգ Կասպարովն է, որը 348 անգամ պաշտպանել է իրեն վստահված դարպասը: Նա ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությունների մասնակից միակ դարպասապահն է, որ հատել է 300 խաղի սահմանագիծը: Կասպարովը  յուրօրինակ ռեկորդակիր է նաև Բարձրագույն խմբում անցկացրած մրցաշրջանների քանակով (1997-2002, 2004-2006, 2008-2020/21թթ.)՝ 22:

7. Այլազգի ֆուտբոլիստներից հայկական ակումբներում և Հայաստանի ազգային հավաքականում անցկացրած խաղերի ընդհանուր քանակով ռեկորդակիրը «Միկայի» բրազիլացի պաշտպան Ալեքս Էնրիկե դա Սիլվան է՝ 293: Նա այլազգի ֆուտբոլիստներից ռեկորդակիր է նաև ՀՀ առաջնություններում անցկացրած խաղերի քանակով՝ 230:

8. Այլազգի դարպասապահներից ռեկորդակիրը սերբ Օգնյեն Չանչարևիչն է, որը հայկական ակումբներում և Հայաստանի ազգային հավաքականում ընդհանուր առմամբ 249 խաղ է անցկացրել: Նա այլազգի դարպասապահներից ռեկորդակիր է նաև ՀՀ առաջնություններում անցկացրած խաղերի քանակով՝ 183:

9. Մեկ մրցաշրջանում անցկացրած խաղերի քանակով ռեկորդակիրներն են փյունիկցի Կամո Հովհաննիսյանը և «Միկայի» կիսապաշտպան Վարդգես Սաթումյանը, որոնք 2012/13թթ. առաջնությունում մասնակցել են բոլոր 42 հանդիպումներին:

10. «Ղարաբաղի» կիսապաշտպան Սասուն Սարգսյանը 1993թ. մայիսի 20-ին «Ցեմենտի» հետ խաղից մինչև 1999թ. հուլիսի 5-ին «Գյումրիի» հետ կայացած խաղն անընդմեջ մասնակցել է թիմի անցկացրած առաջնության բոլոր 154 հանդիպումներին:

11. Փյունիկցի Արթուր Յուզբաշյանը 2009թ. նոյեմբերի 1-ից մինչև 2012թ. հուլիսի 29-ն ընկած ժամանակահատվածում առանց փոխարինման, անընդմեջ մասնակցել է թիմի անցկացրած առաջնության բոլոր 72 հանդիպումներին:

12. Դարպասապահներից Վսևոլոդ Երմակովը 2021թ. օգոստոսի 2-ից մինչև 2023թ. հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածում առանց փոխարինման, անընդմեջ մասնակցել է նախ «Արարատի», այնուհետև «Արարատ-Արմենիայի» անցկացրած առաջնության բոլոր 70 հանդիպումներին:

13. Բարձրագույն խմբում հանդես եկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը «Լոռիի» խաղացող Կորյուն Բաբայանն է, որը նորամուտը նշել է 14 տարեկան 239 օրականում՝ 2001թ. հուլիսի 1-ին մասնակցելով «Դինամոյի» հետ հանդիպմանը:

14. Իսկ ամենատարեց ֆուտբոլիստն Ազատ Մանգասարյանն է, որն իր վերջին հանդիպումը ՀՀ առաջնություններում անցկացրել է 46 տարեկան 119 օրականում` 1994թ. մայիսի 5-ին Գորիսի «Զանգեզուրի» կազմում մասնակցելով «Լոռիի» հետ մրցավեճին:

15. Ամենաերիտասարդ դարպասապահն Ապուլա Բետեն է, որը «Փյունիկում» նորամուտը նշել է 16 տարեկան 23 օրականում 2002թ. հուլիսի 10-ին Կապանի «Լեռնագործի» հետ կայացած խաղում:

16. Ամենատարեց դարպասապահը Գևորգ Կասպարովն է, որն իր վերջին հանդիպումը ՀՀ առաջնություններում անցկացրել է 40 տարեկան 140 օրականում` 2020թ. դեկտեմբերի 12-ին «Փյունիկի»  հետ կայացած խաղում պաշտպանելով «Շիրակի»  դարպասը:

17. Ամենաերիտասարդ լեգեոնականը կամերունցի Բալեպ Բա Նդումբուկն է: Նա 2003թ. մայիսի 31-ին Կապանի «Լեռնագործի» հետ կայացած խաղում «Փյունիկի» կազմում նորամուտը նշել է 15 տարեկան 219 օրականում:

18. Ամենատարեց լեգեոնականը «Միկայի» ռուս պաշտպան Սերգեյ Գոռլուկովիչն է, որը 2002թ. մայիսի 5-ին «Շիրակի» հետ կայացած խաղում 40 տարեկան 168 օրական էր:

19. Ամենատարեց այլազգի դարպասապահը ռուս Նիկոլայ Ցիգանն է, որը 2021թ. դեկտեմբերի 5-ին «Նոայի» հետ խաղում «Վանի» դարպասը պաշտպանել էր 37 տարեկան 118 օրականում:

20. Հայկական ֆուտբոլի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը Հովհաննես Թահմազյանն է, որը «Շիրակում» և «Միկայում» խաղալիս ընդհանուր առմամբ արժանացել է 19 մրցանակի: Թահմազյանը 3 անգամ հռչակվել է Հայաստանի չեմպիոն, 2 անգամ պատվո շրջան է կատարել ՀՀ գավաթով, 4 անգամ՝ Սուպերգավաթով, 7 անգամ դարձել է արծաթե, 3 անգամ՝ բրոնզե մրցանակակիր: Նա նաև ՀՀ առաջնությունների ամենատիտղոսակիր ֆուտբոլիստն է՝ 13 անգամ դառնալով մրցանակակիր:

 

21. Առավել հաճախ՝ 10 անգամ չեմպիոնի տիտղոսին է արժանացել «Փյունիկի» նախկին ավագ Սարգիս Հովսեփյանը: Նա 7 տարի շարունակ (2004-2010թթ.) դարձել է Հայաստանի չեմպիոն, ինչը ևս ռեկորդային արդյունք է: Հովսեփյանը չեմպիոնի տիտղոսին արժանացած ամենատարեց ֆուտբոլիստն է: 2010թ. նա ոսկե մեդալի է արժանացել 38 տարեկանում:

 

22. Հայաստանի ամենաերիտասարդ չեմպիոնը 15-ամյա Էդգար Մանուչարյանն է, որը 2002թ. «Փյունիկում» իր առաջին պարգևն է ստացել:

23. Հայկական ակումբները գլխավորած մարզիչներից ամենատիտղոսակիրը Վարդան Մինասյանն է, որի գլխավորած թիմերը 16 մրցանակ են նվաճել: Վարդան Մինասյանը «Փյունիկում» և «Արարատ-Արմենիայում» աշխատելիս իր սաների հետ 6 անգամ չեմպիոն է հռչակվել, 1-ական անգամ դարձել է արծաթե և բրոնզե մրցանակակիր, 3 անգամ՝ ՀՀ գավաթակիր, 5 անգամ՝ սուպերգավաթակիր:

Մարզչական կարիերայում նվաճած չեմպիոնական տիտղոսների քանակով (6) Վարդան Մինասյանը ևս յուրօրինակ ռեկորդակիր է: Նրա գլխավորությամբ 4 անգամ չեմպիոն է հռչակվել «Փյունիկը» (2004, 2008-2010թթ.), 2 անգամ էլ  չեմպիոնական բարձունքի է հասել «Արարատ-Արմենիան» (2018/19-2019/20թթ.):

24. Անդրանիկ Ադամյանը ՀՀ առաջնությունների ամենատիտղոսակիր մարզիչն է՝ «Շիրակին» 10 անգամ դարձնելով մրցանակակիր: 1992-2004թթ. անփոփոխ գլխավորելով «Շիրակը», Ադամյանի սաները 3 անգամ հռչակվել են երկրի չեմպիոն, 5 անգամ դարձել են արծաթե, 2 անգամ` բրոնզե մրցանակակիր:

25. Բոլորից հաճախ`12 անգամ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն է արժանացել Հենրիխ Մխիթարյանը: Նա միակն է, որ դափնեկիր է դարձել 7 տարի շարունակ (2011-2017թթ.):

26. Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանացած  ամենատարեց ֆուտբոլիստը Սարգիս Հովսեփյանն է, որը 2008թ. մրցանակը ստացել է 36 տարեկանում:

27. Լավագույնի տիտղոսին արժանացած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն Էդգար Մանուչարյանն է, որը 2004թ. 17 տարեկանում է դափնեկիր դարձել:

28. Թիմից թիմ տեղափոխությունների քանակով յուրօրինակ ռեկորդակիրը Հայկ Նարիմանյանն է: ՀՀ Բարձրագույն խմբի առաջնություններում Նարիմանյանը հասցրել է 1995-2006թթ. կրել 13 թիմերի («Կոտայք-2», «Երևան», «Կոտայք», «Էրեբունի-ՀՄՄ», «Ղարաբաղ», «Զվարթնոց», «Սպարտակ», «Բանանց», «Արաքս», «Միկա», «Արարատ», «Լեռնագործ» Երևան, «Ուլիս») մարզաշապիկները՝ ընդհանուր առմամբ անցկացնելով 192 խաղ: Առավել երկար՝ 1999-2000թթ. նա հանդես է եկել «Զվարթնոցում»՝ մասնակցելով առաջնության 40 խաղի:

29. Պաշտոնական մրցումներում առավել հաճախ՝ 163 անգամ (471 խաղում) դարպասն անառիկ է պահել Գևորգ Կասպարովը: Նա նաև ռեկորդակիր է ՀՀ առաջնություններում անցկացրած «չոր» խաղերի քանակով՝ 123 (348 խաղից):

30. Մեկ մրցաշրջանում դարպասն առավել հաճախ անառիկ է պահել շիրակցի Արթուր Հովհաննիսյանը, որը 1992թ. առաջնության 30 խաղերից 21-ում գոլ բաց չի թողել: Նրան է պատկանում նաև առաջնության մեկնարկից դարպասն անընդմեջ անառիկ պահած րոպեների քանակով (681) ռեկորդային ցուցանիշը, որ գրանցվել է 1992թ.:

31. 2002թ. «Շիրակի»  դարպասապահ Ռայմոնդ Զադուրյանը 755 րոպե շարունակ դարպասն անառիկ է պահել:

32. Մեկ մրցաշրջանում բոլորից հուսալի է գործել «Փյունիկի» դարպասապահ Արմեն Ավագյանը, որը 1996/97թթ. առաջնությունում միջինը մեկ խաղում բաց է թողել ընդամենը 0,29 գոլ (5 գոլ 17 խաղում):

33. ՀՀ առաջնություններում միջինը մեկ խաղում բաց թողած գոլերի քանակով լավագույն արդյունքն ունի Ապուլա Բետեն: Նա 2002-2005թթ. «Փյունիկի» կազմում անցկացրած 58 խաղում բաց է թողել 31 գոլ կամ միջինը մեկ խաղում` 0,53 գնդակ:

34. Յուրօրինակ ռեկորդակիր է «Արարատի» նախկին դարպասապահ Արմեն Պետրոսյանը, որը 12 խաղում հանդես է եկել որպես դաշտային ֆուտբոլիստ ու դարձել է 4 գոլի հեղինակ:

35. Մեկ մրցաշրջանում դարպասն անառիկ պահած խաղերի քանակով առավել հաճախ՝ 6 անգամ (1993, 1994, 1995, 1998, 1999, 2001թթ.) առաջնության ամենահուսալի դարպասապահ է ճանաչվել Հարություն Աբրահամյանը:

36. Մեկ մրցաշրջանում անխոցելիության գործակցով (միջինը մեկ խաղում բաց թողած գոլերի քանակով) առավել հաճախ` 3-ական անգամ առաջնության ամենահուսալի դարպասապահ են ճանաչվել «Միկայի»  դարպասի նախկին պահապան Ֆելիքս Հակոբյանը (2001, 2006, 2007թթ.) և փյունիկցի Գոռ Մանուկյանը (2012/13, 2015/16, 2016/17թթ.):

37. «Շիրակի»  նախկին հարձակվող Անդրանիկ Բարիկյանը հայկական ֆուտբոլում յուրօրինակ ռեկորդակիր է ստացած քարտերի ընդհանուր քանակով: Պաշտոնական 356 հանդիպումներում նա 10 անգամ հեռացվել է խաղադաշտից, 99 անգամ էլ արժանացել է դեղին քարտի: Ընդ որում 85 անգամ (6 կարմիր, 79 դեղին քարտ) Բարիկյանը մրցավարների կողմից պատժվել է ՀՀ առաջնություններում անցկացրած 291 հանդիպումներում, ինչը ևս տխուր ռեկորդ է: Միայն իր կարիերայի սկզբում՝ 1998թ. «Շիրակ-2-ում» խաղալիս Բարիկյանը ոչ մի անգամ մրցավարների ուշադրությանը չի արժանացել:

38. Դարպասապահներից ՀՀ առաջնությունների յուրօրինակ ռեկորդակիրը «Ցեմենտում», «Լեռնագործում», «Սպարտակում», «Միկայում» և «Արարատում» ընդհանուր առմամբ 177 խաղ անցկացրած Գառնիկ Հովհաննիսյանն է, որը 3 անգամ հեռացվել է խաղադաշտից, 17 անգամ էլ զգուշացվել է:

39. Մեկ մրցաշրջանում ստացած քարտերի քանակով յուրատեսակ ռեկորդ է սահմանել սերբ պաշտպան Գորան Օբրադովիչը, որը 2012/13թթ. առաջնությունում «Գանձասարում» անցկացրած 39 հանդիպումներում 2 անգամ հեռացվել է խաղադաշտից, 11 անգամ՝ զգուշացվել:

40. Դարպասապահներից մեկ մրցաշրջանում առավել շատ՝ 6-ական զգուշացում են ստացել ալաշկերտցի Օգնյեն Չանչարևիչը (2022/23թթ.) և փյունիկցի Ստանիսլավ Բուչնևը (2023/24թթ.): 5-ական քարտեր են ստացել Դմիտրի Վորոբյովը («Բանանց», 2003թ.), Գառնիկ Հովհաննիսյանը («Արարատ», 2007թ.), Մարտիկ Մկրտումյանը («Կիլիկիա», 2008թ.), Նորայր Աբրահամյանը («Շիրակ», 2009թ.), Գևորգ Կասպարովը («Միկա», 2012/13թթ.), Վալերիո Վիմերկատին («Նոա», 2019/20թթ.), Ստանիսլավ Բուչնևը («Փյունիկ», 2021/22թթ.) և Հենրի Ավագյանը (ԲԿՄԱ, 2022/23թթ.):  

Հայաստանի առաջնությունների անհատական բացառիկ ռեկորդները (մաս 1-ին)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner

Լրահոս

01:01 / 10.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ԱԱԱ. ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթեց «Ռեալին» ու եզրափակիչում է

00:36 / 10.07.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. Ռետեգիի տրանսֆերը համաձայնեցվել է ու կվճարվի 67 միլիոն եվրո

00:19 / 10.07.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. Ջորդան Հենդերսոնը հեռացել է «Այաքսից»

23:48 / 09.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Թիկնիզյանի ասիստն ընկերական խաղում

23:08 / 09.07.2025 • Ֆուտբոլ

ԿԼ. «Ուրարտուի» հայտացուցակը

22:45 / 09.07.2025 • Թենիս

fastnews-video-icon
«Ուիմբլդոն». Ջոկովիչը կիսաեզրափակիչի վերջին մասնակիցն է

22:05 / 09.07.2025 • Թենիս

fastnews-photo-icon
Վարդան Զաքարյանը հանդիպել է թենիսի միջազգային ֆեդերացիայի նախագահի հետ

21:50 / 09.07.2025 • Ֆուտբոլ

ԱԱԱ. ՊՍԺ - «Ռեալ». Մեկնարկային կազմերը

21:22 / 09.07.2025 • Թենիս

fastnews-video-icon
«Ուիմբլդոն». Սիներն առանց խնդիրների հաղթեց Շելթոնին և նույնպես կիսաեզրափակիչում է

20:57 / 09.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Արման Հովհաննիսյանը վերադարձել է «Արարատ»

Պաշտոնական
20:20 / 09.07.2025 • Ֆուտբոլ

Անչելոտին պայմանական ազատազրկման է դատապարտվել ու տուգանվել խոշոր գումարով

Պաշտոնական
19:52 / 09.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Արարատ-Արմենիան» ընկերական խաղում հաղթել է վրացական «Թելավիին»

19:22 / 09.07.2025 • Թենիս

fastnews-video-icon
«Ուիմբլդոն». Բենչիչը հաղթեց Անդրեևային ու կիսաեզրափակիչում է

18:36 / 09.07.2025 • Թենիս

fastnews-video-icon
«Ուիմբլդոն». Իգա Շվյոնտեկը կարիերայում առաջին անգամ դուրս եկավ կիսաեզրափակիչ

18:17 / 09.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Լիոնը» չի հեռացվի Լիգա 1-ից

Պաշտոնական
18:00 / 09.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Աղբյուր. Մոտան հեռանալու համար «Նոային» վճարել է իր իսկ հրաժարագինը՝ ավելի քան 100 հազար եվրո

17:30 / 09.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Յուրի Ջորկաեֆի որդին տեղափոխվել է իտալական ակումբ

Պաշտոնական
16:42 / 09.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Մուսիալան խախտել է լռությունը ծանր վնասվածքից հետո

16:40 / 09.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Պատրիս Էվրան Հայաստանում է

16:01 / 09.07.2025 • Ֆորմուլա 1

Շոկային պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում․ «Ռեդ Բուլը» նոր ղեկավար ունի

Պաշտոնական
15:25 / 09.07.2025 • Ֆուտբոլ

Ռոնալդ Արաուխոն խոսել է իր մարզական ապագայի մասին

15:08 / 09.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Սանդրո Պերկովիչի հաղթական նորամուտը, Օմարի առաջին գոլը եվրագավաթներում. «Նոա» - «Բուդուչնոստ» հանդիպումը՝ 10 փաստով

Բացառիկ
14:47 / 09.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Աղբյուր. «Ռեալի» ֆուտբոլիստը՝ «Բավարիայի» գլխավոր տրանսֆերային թիրախ

14:42 / 09.07.2025 • Հեծանվասպորտ

fastnews-photo-icon
Հայաստանի և Ռուսաստանի հեծանվասպորտի ֆեդերացիաների նախագահները հանդիպել են

14:18 / 09.07.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. Մի քանի թոփ ակումբներ ցանկանում են ձեռք բերել «Ատալանտայի» կիսապաշտպանին

13:18 / 09.07.2025 • Ֆուտբոլ

The Standard. Մբեմոն հիասթափված է «Մանչեսթեր Յունայթեդից»

12:44 / 09.07.2025 • Ֆուտբոլ

Բելինգհեմ. «Փորձում եմ քիչ մտածել ՊՍԺ-ի դեմ խաղի մասին»

12:06 / 09.07.2025 • Ֆուտբոլ

Իտալական ու գերմանական ակումբները հետաքրքրված են «Ման. Սիթիի» կիսապաշտպանի ծառայություններով

11:25 / 09.07.2025 • Ֆուտբոլ

Պետի. «Յամալը կարող է գերազանցել Մեսիին»

10:47 / 09.07.2025 • Ֆուտբոլ

Էնրիկե. «Աշխարհի ամենահաջողակ ակումբի դեմ խաղալն ինձ համար մեծ նշանակություն ունի»

10:27 / 09.07.2025 • Թենիս

«Ուիմբլդոն». Հուլիսի 9-ի խաղերի անոնսը

09:43 / 09.07.2025 • Ֆուտբոլ

«Ռեալի» ներկայացուցիչները չեն մասնակցել ՊՍԺ-ի դեմ հանդիպման նախախաղային ասուլիսին

01:04 / 09.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ԱԱԱ. «Չելսին» Ժոաո Պեդրոյի շքեղ գոլերի շնորհիվ հաղթեց «Ֆլումինենսեին» ու եզրափակիչում է

00:25 / 09.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
ԿԼ. «Փյունիկի» հայտացուցակը

23:55 / 08.07.2025 • Ֆուտբոլ

Դի Մարցիո. «Լիվերպուլը» տրանսֆերային խոշոր առաջարկ է ստացել «Նապոլիից»

23:27 / 08.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Ման. Յունայթեդի» նորեկը կխաղա «10» համարով

Պաշտոնական
22:58 / 08.07.2025 • Բասկետբոլ

fastnews-video-icon
ԵԱ-ի C դիվիզիոն. Աղջիկների Հայաստանի Մ16 հավաքականը խոշոր հաշվով հաղթեց Վրաստանին

22:22 / 08.07.2025 • Թենիս

fastnews-video-icon
«Ուիմբլդոն». Ալկարասը վստահ հաղթանակ տարավ և շարունակում է պայքարը

21:53 / 08.07.2025 • Ֆուտբոլ

ՉԼ. «Նոան» դիմակայության առաջին խաղում հաղթեց «Բուդուչնոստին»

21:21 / 08.07.2025 • Թենիս

fastnews-video-icon
«Ուիմբլդոն». Անիսիմովան հաղթեց ու դուրս եկավ կիսաեզրափակիչ

fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ