Հայաստանը ներկայացնող աթլետները կմասնակցեն միջազգային խոշոր մրցաշարի, հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակից, վազորդ Երվանդ Մկրտչյանը և ցատկորդ Գոռ Հովակիմյանն ապրիլի 25-26-ն Իրանի Մաշադ քաղաքում կմասնակցեն ստուգատեսի:
Մկրտչյանը կմրցի 1500մ. և 5000մ. վազքատարածություններում, իսկ Հովակիմյանը՝ եռացատկում և հեռացատկում: