Հայաստանի ազգային հավաքականն սկսել է մարզական հավաքը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Հավաքականին միացել են հետևյալ ֆուտբոլիստները.
Հենրի Ավագյան – «Փյունիկ»
Օգնյեն Չանչարևիչ – «Նոա»
Արսեն Բեգլարյան – «Ալաշկերտ»
Կամո Հովհաննիսյան – «Արարատ-Արմենիա»
Ստյոպա Մկրտչյան – «Օսիեկ» (Խորվաթիա)
Էրիկ Փիլոյան – «Ուրարտու»
Էդգար Գրիգորյան – «Արարատ-Արմենիա»
Գեորգի Հարությունյան – «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)
Սերգեյ Մուրադյան – «Նոա»
Ալբերտ Խաչումյան – «Արարատ»
Ժիրայր Շաղոյան – «Արարատ-Արմենիա»
Նարեկ Աղասարյան – «Որարտու»
Գոռ Մանվելյան – «Նոա»
Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Արտակ Դաշյան – «Նոա»
Էդգար Սևիկյան – «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)
Հովհաննես Հարությունյան – «Նոա»
Արթուր Սերոբյան – «Արարատ-Արմենիա»
Դանիել Աղբալյան – «Փյունիկ»
Ուգոչուկվու Իվու – «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)
Կարեն Նալբանդյան – «Ալաշկերտ»
Հրանտ-Լեոն Ռանոս – «Բորուսիա Մյոնխենգլադբախ» (Գերմանիա)
Նաիր Թիկնիզյանը, Տիգրան Բարսեղյանը, Վահան Բիչախչյանն ազգային թիմի ճամբար կժամանեն սեպտեմբերի 2-ին, իսկ Լուկաս Սելարայանը՝ սեպտեմբերի 3-ին։
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն ընտանեկան խնդիրների պատճառով չի միանա հավաքականին։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն ԱԱ-2026-ի եվրոպական ընտրական մրցաշարի F խմբում սեպտեմբերի 6-ին կմրցի Պորտուգալիայի, իսկ սեպտեմբերի 9-ին` Իռլանդիայի հավաքականների դեմ։ Երկու հանդիպումներն էլ կկայանան Երևանի՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, կցուցադրվեն «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOS, Android):


