Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն Ավանի ակադեմիայում սկսել է մարզական հավաքը` անցկացնելով առաջին մարզումը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Հրավիրված բոլոր` 27 ֆուտբոլիստները մասնակցել են առաջին մարզմանը:
Դարպասապահներ. Հենրի Ավագյան («Արարատ-Արմենիա»), Արման Ներսեսյան («ԲԿՄԱ Երևան»), Անատոլի Այվազով, Արսեն Բեգլարյան (երկուսն էլ` «Վան»)։
Պաշտպաններ. Վարազդատ Հարոյան («Փյունիկ»), Կամո Հովհաննիսյան, Էդգար Գրիգորյան (երկուսն էլ` «Արարատ-Արմենիա»), Սերգեյ Մուրադյան, Հովհաննես Համբարձումյան (երկուսն էլ` «Նոա»), Պետիկ Մանուկյան («ԲԿՄԱ Երևան»), Նաիր Թիկնիզյան («Լոկոմոտիվ Մոսկվա»), Ստյոպա Մկրտչյան («Օսիեկ»), Գիորգի Հարությունյան («Պուշկաշ Ակադեմիա»)։
Կիսապաշտպաններ. Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար»), Նարեկ Գրիգորյան («Ֆարուլ»), Էդգար Սևիկյան («Լոկոմոտիվ Մոսկվա»), Տիգրան Ավանեսյան («Արսենալ Տուլա»), Թոմաս Ադորյան («Բանֆիլդ»), Գոռ Մանվելյան («Նոա»), Կարեն Մուրադյան, Հովհաննես Հարությունյան (երկուսն էլ` «Արարատ-Արմենիա), Դանիել Աղբալյան, Դավիթ Հակոբյան (երկուսն էլ` «ԲԿՄԱ Երևան»)։
Հարձակվողներ. Արթուր Սերոբյան («Շերիֆ»), Արթուր Միրանյան («Ունիվերսիտատեա Կլուժ»), Ժիրայր Շաղոյան («Արարատ-Արմենիա), Արայիկ Էլոյան («ԲԿՄԱ Երևան»)։
Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 6-ին Պրիշտինայի «Ֆադիլ Վոկրի» ստադիոնում ընկերական հանդիպում կանցկացնի Կոսովոյի թիմի հետ։ Խաղը Երևանի ժամանակով կմեկնարկի 21:00-ին:
Հունիսի 9-ին էլ Հայաստանի հավաքականը Նիկշիչի «Քաղաքային» ստադիոնում ընկերական խաղում կմրցի Չեռնոգորիայի դեմ։ Հանդիպման մեկնարկը` ժամը 22:00-ին։
Երկու խաղերն էլ կլինեն «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։