Logo

Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Չեխիա

12:38 / 25.03.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մարտի 25-ին մեկնեց Պրահա, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմի հետ Չեխիայի մայրաքաղաք չեն մեկնել Չարենցավանի «Վանի» կիսապաշտպան Էդգար Փիլոյանը և «Արարատ-Արմենիայի» պաշտպան Էդգար Գրիգորյանը։ Փիլոյանը միացել է Հայաստանի Մ21 հավաքականին, իսկ Գրիգորյանը վիզայի հետ կապված խնդիր է ունեցել։ Հայտացուցակում նրանց փոխարինել է Կալինինգրադի «Բալթիկայի» կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը, որն առաջին անգամ է հրավիրվել Հայաստանի հավաքական։

Հայաստանի հավաքականը Չեխիա է մեկնել հետևյալ կազմով.

Դարպասապահներ

Օգնյեն Չանչարևիչ («Նոա»)

Արսեն Բեգլարյան («Արարատ-Արմենիա)

Ստանիսլավ Բուչնև («Փյունիկ»)

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան («Ցինդաո Ուեստ Քոսթ», Չինաստան)

Անդրե Կալիզիր («Բրոմապոյկարնա», Շվեդիա)

Գեորգի Հարությունյան («Կրասնոդար», Ռուսաստան)

Ստյոպա Մկրտչյան («Օսիեկ», Խորվաթիա)

Կամո Հովհաննիսյան («Արարատ-Արմենիա)

Սերգեյ Մուրադյան («Նոա»)

Ժիրայր Մարգարյան («Ուրարտու»)

Էրիկ Փիլոյան («Ուրարտու»)

Կիսապաշտպաններ/հարձակվողներ

Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար»)

Էդգար Սևիկյան («Ֆերենցվարոշ», Հունգարիա)

Վահան Բիչախչյան («Պոգոն», Լեհաստան)

Նարեկ Գրիգորյան («Ֆարուլ», Ռումինիա)

Հովհաննես Հարությունյան («Փյունիկ»)

Դավիդ Դավիդյան («Փյունիկ»)

Արթուր Սերոբյան («Արարատ-Արմենիա)

Տիգրան Ավանեսյան («Բալթիկա», Ռուսաստան)

Արթուր Միրանյան («Նոա»)

Հրանտ-Լեոն Ռանոս («Բորուսիա Մյոնխենգլադբախ», Գերմանիա)

Նորբերտո Բրիասկո Բալեկյան («Բոկա Խունիորս, Արգենտինա)

Լուկաս Սելարայան («Ալ Ֆաթեհ», Սաուդյան Արաբիա)

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը մարտի 26-ին Պրահայում ընկերական հանդիպում կանցկացնի Չեխիայի թիմի հետ։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին և կլինի «Ֆասթ Սպորտի» ուղիղ եթերում։

Լուսանկարը` ՀՖՖ մամուլի ծառայություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ