Logo

Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը

14:21 / 09.11.2025Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում սկսել է նախապատրաստվել Հունգարիայի և Պորտուգալիայի դեմ աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի վերջին երկու հանդիպումներին, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը ժամեր հետո կանցկացնի առաջին մարզումը:

Այս պահի դրությամբ հավաքականին արդեն միացել են հետևյալ ֆուտբոլիստները`

  • Հենրի Ավագյան - «Փյունիկ»
  • Օգնյեն Չանչարևիչ - «Նոա»
  • Արսեն Բեգլարյան - «Ալաշկերտ»
  • Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա» 
  • Սերգեյ Մուրադյան - «Նոա»
  • Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»
  • Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա»
  • Արտյոմ Բանդիկյան - «ԲԿՄԱ Մոսկվա» (Ռուսաստան)
  • Նարեկ Աղասարյան - «Ուրարտու»
  • Կարեն Նալբանդյան - «Ալաշկերտ»
  • Կարեն Մուրադյան - «Արարատ-Արմենիա»
  • Նարեկ Գրիգորյան - «Ֆարուլ» (Ռումինիա)
  • Գոռ Մանվելյան - «Նոա» 
  • Արայիկ Էլոյան - «Արարատ-Արմենիա»
  • Էդգար Սևիկյան - «Ակրոն» (Ռուսաստան)
  • Ժիրայր Շաղոյան - «Արարատ-Արմենիա»
  • Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»
  • Գևորգ Տարախչյան - «Փյունիկ»

Գեորգի Հարությունյանը, Ստյոպա Մկրտչյանը, Էդուարդ Սպերցյանը,  Ուգոչուկվու Իվուն և Հրանտ-Լեոն Ռանոսն ազգային հավաքականի ճամբարում կլինեն նոյեմբերի 10-ին, իսկ Նաիր Թիկնիզյանը՝ նոյեմբերի 11-ին։

Նոյեմբերի 13-ին Հայաստանի հավաքականը Երևանի` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Հունգարիային, նույն օրը Պորտուգալիան հյուր կգնա Իռլանդիային: Երեք օր անց Հայաստանի հավաքականը կհյուրընկալվի Պորտուգալիային, իսկ Հունգարիան կընդունի Իռլանդիային:

Հունգարիայի հավաքականը 4 խաղից հետո 5 միավորով երկրորդն է ընտրական F խմբի մրցաշարային աղյուսակում, Հայաստանի ազգային թիմը 3 միավորով վերջին` չորրորդ տեղում է: Իռլանդիայի հավաքականը 4 միավորով երրորդն է: Առաջատար Պորտուգալիայի հավաքականն ունի 10 միավոր ունի:

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ