Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում սկսել է նախապատրաստվել Հունգարիայի և Պորտուգալիայի դեմ աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի վերջին երկու հանդիպումներին, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը ժամեր հետո կանցկացնի առաջին մարզումը:
Այս պահի դրությամբ հավաքականին արդեն միացել են հետևյալ ֆուտբոլիստները`
- Հենրի Ավագյան - «Փյունիկ»
- Օգնյեն Չանչարևիչ - «Նոա»
- Արսեն Բեգլարյան - «Ալաշկերտ»
- Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա»
- Սերգեյ Մուրադյան - «Նոա»
- Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»
- Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա»
- Արտյոմ Բանդիկյան - «ԲԿՄԱ Մոսկվա» (Ռուսաստան)
- Նարեկ Աղասարյան - «Ուրարտու»
- Կարեն Նալբանդյան - «Ալաշկերտ»
- Կարեն Մուրադյան - «Արարատ-Արմենիա»
- Նարեկ Գրիգորյան - «Ֆարուլ» (Ռումինիա)
- Գոռ Մանվելյան - «Նոա»
- Արայիկ Էլոյան - «Արարատ-Արմենիա»
- Էդգար Սևիկյան - «Ակրոն» (Ռուսաստան)
- Ժիրայր Շաղոյան - «Արարատ-Արմենիա»
- Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»
- Գևորգ Տարախչյան - «Փյունիկ»
Գեորգի Հարությունյանը, Ստյոպա Մկրտչյանը, Էդուարդ Սպերցյանը, Ուգոչուկվու Իվուն և Հրանտ-Լեոն Ռանոսն ազգային հավաքականի ճամբարում կլինեն նոյեմբերի 10-ին, իսկ Նաիր Թիկնիզյանը՝ նոյեմբերի 11-ին։
Նոյեմբերի 13-ին Հայաստանի հավաքականը Երևանի` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Հունգարիային, նույն օրը Պորտուգալիան հյուր կգնա Իռլանդիային: Երեք օր անց Հայաստանի հավաքականը կհյուրընկալվի Պորտուգալիային, իսկ Հունգարիան կընդունի Իռլանդիային:
Հունգարիայի հավաքականը 4 խաղից հետո 5 միավորով երկրորդն է ընտրական F խմբի մրցաշարային աղյուսակում, Հայաստանի ազգային թիմը 3 միավորով վերջին` չորրորդ տեղում է: Իռլանդիայի հավաքականը 4 միավորով երրորդն է: Առաջատար Պորտուգալիայի հավաքականն ունի 10 միավոր ունի:
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


