Logo

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան կհամագործակցի «Golden Boy promotion»-ի հետ

Հեղինակ
Հայարփի Կարապետյան
00:00 / 26.08.2017ՍՊՈՐՏ
.jpg - Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան կհամագործակցի «Golden Boy promotion»-ի հետ

Աշխարհի լավագույն պրոմոտորական կազմակերպություններից մեկի՝ «Golden boy promotion»-ի և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի միջև ձեռք է բերվել համագործակցության համաձայնագիր:

Այս մասին տեղեկացնում է ՀԲՖ նախագահ Արթուր Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում:

«Համագործակցություն է ձեռք բերվել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի և «Golden boy promotion»-ի միջև, որը մեծ հնարավորություն կտա հայ բռնցքամարտիկներին և նոր դռներ կբացի նրանց համար: Շնորհակալ ենք Օսկար դե լա Հոյային: Ես վստահ եմ, որ մեր համագործակցությունը օգտակար կլինի 2 կողմերիս համար»,-գրել է ՀԲՖ նախագահը:

Նշենք, որ նախկին բռնցքամարտիկ Օսկար դե լա Հոյան, ով Golden boy promotion-ի հիմնադիր ղեկավարն է` Օլիմպիական խաղերի չեմպիոն է, 6 քաշային կարգերում նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը և մի շարք ռեկորդների հեղինակ է:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ