Հայաստանի ավագ տարիքի պատանի բռնցքամարտիկները Ռուսաստանի Չիտա քաղաքում ավարտված «Եվրասիական Դաուրիա գավաթ» մրցաշարում 8 մեդալ են նվաճել:
54 կգ քաշային կարգում Վաղարշակ Քեյանը եզրափակիչում 4-1 հաշվով հաղթել է Արսենի Ժիլցովին (Ռուսաստան) և դարձել ոսկե մեդալակիր։
+92 կգ քաշային կարգում Տիգրան Խաչատրյանը եզրափակիչում 0-5 հաշվով պարտվել է Ռինատ Գասանովին (Ռուսաստան) և դարձել արծաթե մեդալակիր։
Բրոնզե մեդալ են նվաճել Էրիկ Սեմերջյանը (48 կգ), Վաղրամ Դովլաթեկյանը (51 կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (63.5 կգ), Արգիշտի Հակոբյանը (67 կգ), Ալբերտ Հարությունյանը (80 կգ) և Սարգիս Անդրեասյանը (92 կգ)։


