Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին պաշտպան Յուրի Մաղաքյանը հեռացել է Fastex Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող Երևանի «Արարատից», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
22-ամյա ֆուտբոլիստը 2020 թվականի հուլիսից էր խաղում երևանյան ակումբի գլխավոր թիմում, որի կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է ընդամենը մեկ հանդիպման, գոլի կամ գոլային փոխանցման հեղինակ չի դարձել:
Մաղաքյանն «Արարատի» համակարգում էր 2016 թվականից: Պաշտպանն «Արարատի» գլխավոր թիմում մասնակցել է 5 հանդիպման:
«Արարատ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնել Յուրի Մաղաքյանին կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթել հետագա կարիերայում:


