Հայաստանի երիտասարդական հավաքականի նորեկ, եզրային հարձակվող Էդուարդ Բագրինցևը տեղափոխվել է ռուսական «Կրասնոդար-2», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
20-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար «Կրասնոդարի» երիտասարդական թիմը 27 հազար եվրո է վճարել Սլովակիայի «Դուբնիցա» ակումբին: Ռուսական ակումբը չի հայտնել պայմանագրի մանրամասները:
Բագրինցևը նախորդ տարվա սեպտեմբերից էր խաղում «Դուբնիցայում», որի կազմում անցկացրած 18 խաղում դարձել էր երկու գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ: Նա Մոսկվայի ԲԿՄԱ-ի սան է:


