Մինչև 21 տարեկանների Հայաստանի հավաքականն առաջիկա խաղերը կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում՝ պայմանավորված Արմավիրի՝ Հակոբ Տոնոյանի անվան ստադիոնի խոտածածկի վիճակով, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը Եվրո-2027-ի ընտրական մրցաշարի E խմբում նոյեմբերի 14-ին կմրցի Չեռնոգորիայի, իսկ նոյեմբերի 18-ին՝ Շվեդիայի Մ21 թիմերի դեմ։


