Logo

Հայաստանի երիտասարդական հավաքականն ընկերական խաղ կանցկացնի (ֆոտո)

11:32 / 10.02.2023Հայկական ֆուտբոլ
null

Եվրո-2025-ի որակավորման փուլին ընդառաջ՝ ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպում։ Ռաֆայել Նազարյանի գլխավորած թիմի մրցակիցը կլինի Հյուսիսային Մակեդոնիայի Մ21 հավաքականը։ Հանդիպումը կկայանա հունիսի 16-ին Հյուսիսային Մակեդոնիայում, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Հայաստանի Մ21 հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում ընդգրկվել էր E խմբում, որտեղ մրցակիցներն են Չեռնոգորիայի, Ալբանիայի, Ֆինլանդիայի, Շվեյցարիայի, Ռումինիայի հասակակիցները:

Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացանկը Մ21 Եվրո-2025-ի ընտրական փուլում

  • 08.09.23 Հայաստան-Ալբանիա 
  • 12.09.23 Հայաստան-Չեռնոգորիա
  • 13.10.23 Ռումինիա-Հայաստան
  • 17.10.23 Հայաստան-Շվեյցարիա
  • 17.11.23 Շվեյցարիա-Հայաստան
  • 21.11.23 Ֆինլանդիա-Հայաստան
  • 22.03.24 Չեռնոգորիա-Հայաստան
  • 26.03.24 Հայաստան-Ռումինիա
  • 06.09.24 Հայաստան-Ֆինլանդիա
  • 15.10.24 Ալբանիա-Հայաստան

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ