Logo

Հայաստանի երիտասարդական հավաքականը պարտվեց Շվեդիայում

21:58 / 05.09.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի Մ21 հավաքականը մեկնարկեց Եվրոպայի առաջնության ընտրական փուլի E խմբում և առաջին խաղում 0:3 հաշվով պարտվեց Շվեդիայի երիտասարդական թիմին:

Շվեդիայում կայացած խաղի առաջին կեսում «Ուրարտուի» դարպասապահ Գոռ Մատինյանը հետ մղեց «Բարսելոնայի» հարձակվող Ռունի Բարդեգջիի՝ 11-մետրանոցից կատարած հարվածը:

Երկրորդ կեսում Ռունին աչքի ընկավ գոլով ու գոլային փոխանցումով:

Սեպտեմբերի 9-ին Արմեն Գյուլբուդաղյանցի թիմը կընդունի Լեհաստանի երիտասարդական հավաքականին:

Եվրոպայի Մ21 առաջնության ընտրական փուլ, E խումբ

Շվեդիա - Հայաստան՝ 3-0

Ջոն Կուսի Ասարե, 61, Յերեմի Ագբոնիֆո, 69, Ռունի Բարդեգջի, 78, (11-մետրանոց):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ