Հայաստանի երկու բռնցքամարտիկներ` 58 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը և 65 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, Պերմ քաղաքում կմասնակցեն Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված թիմային մրցաշարի, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:
Հայ բռնցքամարտիկներն ընդգրկված են «Ստալինգրադ» թիմում: Նրանք մրցավայր են մեկնել մարզիչ Արմեն Պապիկյանի գլխավորությամբ:


