Գոռ Մանուչարյան-Գրիգոր Պողոսյան-Արմեն Գևորգյան եռյակն արծաթե մեդալ է նվաճել հրաձգության մինչև 18 տարեկանների Եվրոպայի առաջնությունում, հաղորդում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան:
Հայաստանի եռյակը երկրորդ տեղն է գրավել 10 մ օդամղիչ ատրճանակ տրիո մրցաձևում: Կիսաեզրափակչում 12-10 հաշվով հաղթել են Լեհաստանի թիմին, իսկ եզրափակիչում 8-12 հաշվով պարտվել բուլղարացիներին:
Ֆոտո` ՀՀՖ











































