«Գանձասարը» դուրս եկավ Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ` 2-1 հաշվով հաղթելով «Ալաշկերտին»։
Կարեն Բարսեղյանի գլխավորած թիմի գոլերը խփեցին Բերտրան Ջունիոր Մանին ու Նարեկ Ալավերդյանը։
Հանդիպումը «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում էր։ Հեռուստաալիքով ժամը 22:45-ից կհեռարձակվի Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրի «Լիվերպուլ» - «Աթլետիկո Մադրիդ» հանդիպումը։
Հայաստանի գավաթ, 1/16 եզրափակիչ
«Գանձասար» - «Ալաշկերտ»` 2-1
Բերտրան Ջունիոր Մանի, 16, Նարեկ Ալավերդյան, 83 - Արման Խաչատրյան, 54 (ինքնագոլ)
Հայաստանի գավաթի խաղարկության հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


