Logo

Հայաստանի գավաթ. Մեկնարկել է եզրափակիչի տոմսերի վաճառքը

16:38 / 05.05.2025• Ֆուտբոլ
null

Մեկնարկել է Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչի տոմսերի վաճառքը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Տոմսերը կարժենան 500-1500 դրամ: Դրանք հնարավոր կլինի ձեռք բերել Tickets.ffa.am կայքից։

Տիտղոսը կվիճարկեն «Նոան» և գործող գավաթակիր «Արարատ-Արմենիան»։ Վճռորոշ հանդիպումը կկայանա մայիսի 13-ին Երևանի՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, մեկնարկը` ժամը 19:00-ին։ Խաղը կցուցադրվի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:

Հայաստանի գավաթի խաղարկության հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով և Fast TV հավելվածում (iOS, Android)։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ