Մեկնարկել է Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչի տոմսերի վաճառքը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Տոմսերը կարժենան 500-1500 դրամ: Դրանք հնարավոր կլինի ձեռք բերել Tickets.ffa.am կայքից։
Տիտղոսը կվիճարկեն «Նոան» և գործող գավաթակիր «Արարատ-Արմենիան»։ Վճռորոշ հանդիպումը կկայանա մայիսի 13-ին Երևանի՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, մեկնարկը` ժամը 19:00-ին։ Խաղը կցուցադրվի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:
Հայաստանի գավաթի խաղարկության հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով և Fast TV հավելվածում (iOS, Android)։