Logo

Հայաստանի գավաթ. «Նոան» չորս գոլ խփեց և կիսաեզրափակիչում է

19:55 / 02.04.2025Ֆուտբոլ
null

«Նոան» Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի վերջին մասնակիցն է։

Ռուի Մոտայի գլխավորած թիմը քառորդ եզրափակիչի պատասխան խաղում սեփական դաշտում 4-0 հաշվով հաղթեց «Գանձասարին»։ Առաջին մրցավեճում էլ «Նոան» առավելության էր հասել 3-0 հաշվով։

Մրցաշարում պայքարը շարունակում են նաև «Արարատ-Արմենիան», «Փյունիկն» ու «Վանը»։ 

Կիսաեզրափակիչի վիճակահանությունը կկայանա ապրիլի 3-ին, կմեկնարկի ժամը 19:30-ին և կլինի Fast Sports-ի ուղիղ եթերում։

Հայաստանի գավաթ, քառորդ եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Նոա» - «Գանձասար»` 4-0

Զավեն Խուդավերդյան, 13, Մաթեուս Այաս, 29, Էրալդո Չինարի, 81, Բրունու Ալմեյդա, 84

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ