Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում «Նոան» սեփական դաշտում 2-0 հաշվով հաղթեց Չարենցավանի «Վանին»։
Հանդիպման գոլերը 36-րդ ու 90-րդ րոպեներին խփեցին համապատասխանաբար Մաթեուս Այասն ու Իմրան Ուլադ Օմարը։
Առաջին խաղակեսի վերջնամասում Այասը նաև երկրորդ գնդակը խփեց, սակայն մրցակցի դարպասապահ Արսեն Բեգլարյանը նախքան գոլը բավական կոպիտ խախտում էր թույլ տվել բրազիլացի ֆուտբոլիստի հետ պայքարում: Մրցավար Յուրա Մահտեսյանը դիտեց դրվագի տեսակրկնապատկերը, հանգստացրեց կողմերի միջև սկսված բախումը, չեղարկեց գոլն ու կարմիր քարտով դաշտից հեռացրեց Բեգլարյանին։ Հանդիպումն ընդհատվել էր մոտ 20 րոպեով։
Կողմերի պատասխան խաղը կկայանա ապրիլի 30-ին:
Հայաստանի գավաթ, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում
«Նոա» - «Վան»` 2-0
Մաթեուս Այաս, 36, Իմրան Ուլադ Օմար, 90
Հեռացում` Արսեն Բեգլարյան, 45+16 («Վան»)
Հայաստանի գավաթի խաղարկության հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով և Fast TV հավելվածում (iOS, Android)։