Logo

Հայաստանի գավաթ. «Նոան» քառորդ եզրափակիչի առաջին խաղում խոշոր հաշվով հաղթեց «Գանձասարին»

20:00 / 06.03.2025Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի վերջին դիմակայությունում «Նոան» հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթեց Կապանի «Գանձասարին»:

Գոլ խփեցին Մաթեուս Այասը, Հովհաննես Համբարձումյանը և Բրունու Ալմեյդան:

«Գանձասարը» երկրորդ խաղակեսից 10 ֆուտբոլիստով էր հանդես գալիս, առաջին խաղակեսի ավելացված ժամանակում կարմիր քարտ է ստացել Վահագն Հայրապետյանը:

Դիմակայության պատասխան խաղը տեղի կունենա մեկ ամիս անց:

Հայաստանի գավաթ, քառորդ եզրափակիչ, առաջին խաղ

«Գանձասար» - «Նոա»` 0-3

Մաթեուս Այաս, 45+2 (11մ), Հովհաննես Համբարձումյան, 51, Բրունու Ալմեյդա, 87

Հեռացում` Վահագն Հայրապետյան, 45+1 («Գանձասար»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ