Փոխվել է Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի «Ուրարտու» - «Արարատ-Արմենիա» հանդիպման անցկացման վայրն ու ժամը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Հանդիպումը կկայանա մարտի 5-ին Չարենցավանի «Քաղաքային» ստադիոնում և կմեկնարկի 16:00-ին։
Նախապես որոշված էր, որ խաղը տեղի է ունենալու «Ուրարտու-1» մարզադաշտում` 19:00-ին։
Հայաստանի գավաթի խաղարկության բոլոր հանդիպումները՝ «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքների ուղիղ եթերում, Fast TV հավելվածում (iOS, Android):


